«Պուտինի Ռուսաստանը տեսանելի ապագայում մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը կլինի Եվրոպայում»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, հավելելով, որ պաշտպանական քաղաքականությունը պետք է «հանգամանորեն համապատասխանեցվի այս իրականությանը»։ Նա կոչ է արել պաշտպանել եվրոպական աշխարհակարգը և Ռուսաստանի դեմ պայքարում ուժեղացնել աջակցությունն ՈՒկրաինային։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ատելության վրա կառուցված ռազմավարություն

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ատելության վրա կառուցված ռազմավարություն
07.05.2013 | 13:31

Հետընտրական մտորումները սովորաբար ավարտվում են ապագան ավելի լավ պատկերացնելու ցանկությամբ՝ պայմանով, որ չես կորցնում իրականության զգացողությունը և ուժերի իրական հարաբերակցությունը գնահատում ես այնպես, ինչպիսին այն կա օբյեկտիվորեն:

Մի քանի բան, այդուհանդերձ, գոնե ինձ համար վերջնականապես ակնհայտ դարձավ: Ատելությունը երբեք չի կարող հաղթական գործիք դառնալ իշխանության դեմ պայքարում: Դրա վրա կառուցված ռազմավարությունը, վերջիվերջո, ավարտվում է քաղաքական կապիտալի զրոյացմամբ:
Ավելին, ռեսուրսների գերագնահատումը և, ըստ այդմ, հասարակությունից ճշմարտությունը թաքցնելը, ցանկալին իրականության տեղ հրամցնելն այսուհետ պատժվելու է հասարակության կողմից՝ մի դեպքում անտարբերությամբ, մյուս դեպքում ընկալվելու է որպես անլրջության լուրջ տարր՝ իր կանխատեսելի հետևանքներով հանդերձ:
Գուցեև դժվար է ոմանց համար, նույնիսկ` մահացու դժվար, այնուամենայնիվ, ժամանակն է գիտակցելու, որ ժողովրդավարական պետության կայացման կարևորագույն նախապայմաններից մեկն էլ լեգիտիմ ընդդիմության անհրաժեշտությունն է, որն օժտված է հասարակության անվերապահ աջակցությամբ:
Առաջիկա տարիները տալիս են հնարավորություն ստեղծելու այն, ինչն այսօր չկա:

Դիտվել է՝ 1518

Մեկնաբանություններ